Գնաճի «մետաստազները» փորձում է մեղմել կառավարությունը։ «Բարձրլեռնային վայրերի աշխատողների աշխատավարձի հետ միասին սահմանվում է 8000 դրամ լրավճար»,- գործադիրի նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Ասել, որ լրավճարի չափը բավարար է սոցիալական խնդիրները լուծելու համար, ծիծաղելի կլիներ։ Մյուս կողմից էլ, եթե առկա վիճակում կառավարությունը փորձ չաներ ինչ-որ կերպ նպաստելու խնդրի թեթևացմանը, ավելի քան անհասկանալի կլիներ։ Այնպես որ, 8000 դրամ լրավճարի դեպքում կիրառական է «На безрыбье и рак рыба» ասացվածքը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ